Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել


Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել
Սեպտեմբեր 22 13:08 2023

Առավոտից Երևանում բողոքի ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, Armday.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հոդվածով նախատեսված արարքի համար։