Սեպտեմբերին հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ


Սեպտեմբերին հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ
Սեպտեմբեր 22 12:03 2023
«Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
 
Փորձագետն ավելացրել է, որ հետագայում կլինի ավելի մանրամասն հետազոտություն, բայց այս պահին կարևոր է զգուշացնել հանրությանը:
 
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ուսումնասիրում են հաքերային հարձակման հնարավոր աղբյուրները:
 
«Բայց հարձակումն իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրառման վերջում նշել է Մարտիրոսյանը: