Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Մանուկյան


Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Մանուկյան
Սեպտեմբեր 22 06:39 2023

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։

«Պետք է տարբեր կառույւցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու։ Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո, քանի որ դա վերջին  կաթիլն էր։ Բայց պետք է ժողովրդին հմախմբելով գնալ։ Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նա նշեց, որ հավակնություն չունի պաշտոն ստանալու, սակայն կարծում է, որ նախկին նախագահներից ոչ ոք այլևս ՀՀ ղեկավար չպետք է լինեն։