Մեկ տասնյակից ավելի ոստիկան բռունցքներով հարվածում էր ցուցարար երիտասարդի դեմքին եւ գլխին (լուսանկարներ)


Մեկ տասնյակից ավելի ոստիկան բռունցքներով հարվածում էր ցուցարար երիտասարդի դեմքին եւ գլխին (լուսանկարներ)
Սեպտեմբեր 21 21:42 2023

Քիչ առաջ Երեւանի Հերացի փողոցում ոստիկանները դաժան ծեծխի ենթարկեցին ցուցարար երիտասարդներից մեկին: Ոստիկանները նրան  ուժով քաշքշելով, պարանոցը պինդ սեղմած մտցրեցին մեքենան, փոխանցում է News. am-ը:

Երիտասարդին  հաջողվեց դուրս գալ մեքենայից, ինչից հետո ոստիկանները   ավելի քան 10 հոգով հարձակվեցին նրա վրա  եւ բռունցքներով սկսեցին հարվածել դեմքին եւ գլխին:

Ոստիկաններից միայն մեկը ողջամիտ գտնվելով կարողացավ հանդարտեցնել ընկերներին եւ  ի վերջո երտասարդին կարողացան նորից հետ մտցնել ոստիկանական մեքենայի մեջ: