Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան


Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան
Սեպտեմբեր 21 21:16 2023

Արցախում վիրավորում ստացած հայուհին սեպտեմբերի 21-ին հոսպիտալացվել է Ադրբեջանում։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ կինն իբր ինքն է մոտեցել զինծառայողներին ու օգնություն խնդրել։

Նշվում է, որ նրան տեղում օգնություն է ցուցաբերվել, որից հետո տարհանվել է զինվորական հոսպիտալ։

Կինը, ում անունը չի նշվում, վիրահատվել է։