Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ


Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ
Սեպտեմբեր 21 15:42 2023

Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ Ստեփանակերտ չի հասել։

 

 

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, թե այս պահին որևէ տեղեկեություն չի կարող փոխանցել՝ ինչ են բանակցել Եվլախում։

 

 

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, մեր պատվիրակությունը դեռ ճանապարհին է, Ստեփանակերտ չեն հասել»,- Aysor.am-ին ասաց Իշխանյանը։

 

Հիշեցնենք՝ Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։

 

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։

 

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։