«Դու գնա Բաքու». Զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներին մտնել «Եռաբլուր». Հնչեցին հայհոյանքներ


«Դու գնա Բաքու». Զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներին մտնել «Եռաբլուր». Հնչեցին հայհոյանքներ
Սեպտեմբեր 21 10:32 2023

Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոն ժամանեցին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը: «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք ողջ գիշերն անցկացրել էին այստեղ, փորձեցին թույլ չտալ, որպեսզի պատգամավորները մտնեն «Եռաբլուրի» տարածք: Նրանք սկսեցին հրել պատգամավորներին:
Հակոբ Ասլանյանը հայտարարեց, որ ինքը երեք պատերազմի է մասնակցել, սակայն իրեն չէին լսում. «Դու գնա Բաքու: Դու թուրք ես, դավաճան, գնացեք, կոնֆլիկտ մի սարքեք»:

Բորբոքված քաղաքացիները հրում էին պատգամավորներին, հնչեցին նաեւ հայհոյանքներ, իսկ քաղաքացիներից մեկը հարվածեց Հովիկ Աղազարյանին:

Ի վերջո ոստիկանները հեռացրին պատգամավորներին: