Հինգ երեխա է զոհվել Արցախում, ընդհանուր զոհերի թիվն առնվազն 200 է. ՄԻՊ


Հինգ երեխա է զոհվել Արցախում, ընդհանուր զոհերի թիվն առնվազն 200 է. ՄԻՊ
Սեպտեմբեր 21 10:02 2023

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։

Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10  խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան