Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն «աչք չունի» Հայաստանի հողի վրա,բայց «Զանգեզուրի միջանցքի» բացումը Փաշինյանի ստանձնած պարտավորությունն է


Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն «աչք չունի» Հայաստանի հողի վրա,բայց «Զանգեզուրի միջանցքի» բացումը Փաշինյանի ստանձնած պարտավորությունն է
Սեպտեմբեր 20 21:39 2023

Այս իրադարձությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։ Սա երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 
 

«Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք իր հողի վրա աչք չունենք: Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,– ասել է Ալիևը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «մինչև վերջ կգնար», եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը։ «Սակայն մենք ևս ունենք զոհեր և վիրավորներ»,– նշել է Ալիևը։

 

Նշենք, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «եռակողմ հայտարարության համաձայն Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը վերաբերում էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության ապահովմանը»։

 

«Հայաստանը շարունակում է խնդիրներ առաջացնել «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»,- հայտարարել է Հաջիևը։