Զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում. Աբրահամյան


Զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում. Աբրահամյան
Սեպտեմբեր 20 15:41 2023
Հայաստանի իշխանությունն այնքան է դժգոհ մնացել Արցախում պատերազմ կանգնեցնելուց, որ պահանջում է, որպեսզի արցախցիների հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում ռուսներն ապահովեն, իրենք էլ հեռվից նայեն` կապահովվի՞ արցախցիների անվտանգությունը, թե՞ ադրբեջանցիները նոր արյունոտ մարտեր կհրահրեն, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Իսկ իրենց դերը` դրան շատ ուշադիր հետևելն է:
 
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդպես հայտարարողներն իրենց ընտանիքներով գնան և որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրեն իրենց թուրք ախպերների հետ»։