Սնուփ Դոգի համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է


Սնուփ Դոգի համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է
Սեպտեմբեր 20 11:38 2023

Հրապարակը գրում է

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է, «Հրազդան» ստադիոնում էլ շարունակվում են համերգի պատրաստությունները։ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, փաստորեն, ՀՀ իշխանությունների համար եղած- չեղածի հաշիվ են, և վերջիններս չեն պատրաստվում չեղարկել համերգը։

 

Ավելին՝ տոմսերի վաճառքով զբաղվող կայքում մինչ այս պահը շարունակվում է մնալ հետևյալ ցինիկ գրառումը․ «Սեպտեմբերի 23-ին Snoop Dogg-ի համերգի ավարտից անմիջապես հետո նրա հետ միասին ուղևորվում ենք Jellyfish՝ afterparty-ի,որտեղ կնվագի հենց Snoop-ը Afterparty-ին գոյացած շահույթը կուղղվի Արցախ»։