Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գիծը ճեղքել ու առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ․ Հակոբյան


Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գիծը ճեղքել ու առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ․ Հակոբյան
Սեպտեմբեր 20 10:28 2023

Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Այս մասին գրում է լրագող Թաթուլ Հակոբյանը։

Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց:

Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ: