|
Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում և ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, Հանրայինի եթերում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս հարձակման թիրախում նաև Հայաստանի Հանրապետությունն է, ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա»,- ասաց Գրիգորյանը։ |










