Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան


Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
Սեպտեմբեր 20 00:06 2023

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

 

«Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է:

 

Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:

 

Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում:

Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին