Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի Արցախի դեմ ռազմական գործողությունները


Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի Արցախի դեմ ռազմական գործողությունները
Սեպտեմբեր 19 18:00 2023

Պաշտոնական Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի ռազմական գործողությունները Արցախի դեմ։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառման՝ այդ պայմանը Արցախում իշխանության լուծարումն է։

 

«ԼՂ-ում իշխանությունը (ԽՄԲ․) պետք է ինքնալուծարվի, իսկ հայկական զինված ուժերը պետք է զինաթափվեն։ Լուծարե՛ք և զինաթափե՛ք»,- գրել է Հաջիևը։