«Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է»․ Թուրքիայի ՊՆ


«Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է»․ Թուրքիայի ՊՆ
Սեպտեմբեր 19 15:28 2023

Սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։ Այս մասին հայտնումէ  Ադրբեջանի ՊՆ-ն։

 

Հասանովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող գործողությունների մասին։

 

Գյուլերը նշել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է։

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

 

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։