Զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել. Ռուբեն Վարդանյան


Զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել. Ռուբեն Վարդանյան
Սեպտեմբեր 19 13:29 2023

Սկսել է զանգվածային հրետանային ռմբակոծությունը։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ավելի վաղ Ստեփանակերտից կադրեր տարածվեցին, որում լսվում էին օդային տագնապի ձայներ։

Այս պահին ռմբակոծվում է Ստեփանակերտը։ Այս մասին էլ գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։