Անդրանիկ Թևանյանն իրենց հետ համագործակցելու համար երեք պայման հայտնեց


Անդրանիկ Թևանյանն իրենց հետ համագործակցելու համար երեք պայման հայտնեց
Սեպտեմբեր 18 17:22 2023

Մեր ծրագիրն այն է, որ պետք է ձևավորվի հանրային ճնշումով, այլ գործիքակազմով նոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում պետք է իրականացնի արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Շատերին հետաքրքրում է, թե ինչպիսի սխեմաներ են հնարավոր Երևանում։ Մենք համագործակցության համար երեք սկզբունք ունենք․

1․ Գնահատական տալ Փաշինյանի վարած քաղաքականությանը։

2․ Մեզ հետ համագործակցելու հավակնություն  ունեցող ուժը պետք է  որևէ պարագայում ՔՊ-ի հետ համագործակցության հնարավորություն չտեսնի։

3․ Ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է»։