Մենք քաղաքապետի կամ մեկ այլ պաշտոնի հարց չենք դնում. գնում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով. Թևանյան


Մենք քաղաքապետի կամ մեկ այլ պաշտոնի հարց չենք դնում. գնում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով. Թևանյան
Սեպտեմբեր 18 16:58 2023

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իրենք պաշտոնի խնդիր չեն դնում, իրենց խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։

«Մենք որևէ վարչական լծակի խնդիր չենք դնում, ընտրարշավի առաջին օրվանից ասել եմ, որ իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդիկ նույնիսկ զարմանում էին, որ ես նույնիսկ քաղաքապետի խնդիր չեմ դնում այս ընտրություններով։

Մենք պաշտոնի խնդիր չենք դնում, մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով և դնելու ենք Արցախի համար անվտանգության ապահովման հարցը։ Հետևաբար, մենք համագործակցության մասով պատրաստ ենք ցանկացած քննարկման՝ որևէ լծակի չհավակնելով։ Մենք չենք քննարկի, թե այս ինչ վարչության պետի պաշտոնը մեզ տվեք, փոխքաղաքապետի պաշտոնը մեզ տվեք, չէ», - հայտարարեց նա։