Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ ձայներ հավաքի. Անդրանիկ Թևանյան


Կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որ ձայներ հավաքի. Անդրանիկ Թևանյան
Սեպտեմբեր 18 12:25 2023
«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։

«Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», - ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
 
Նա ասաց՝ ինքը չի գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով. քաղաքապետ դառնալն էլ իր համար խնդիր չէ։

«Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով», - ասաց նա։

Հայկ Մարությանի մասով Թևանյանն ասաց, թե կարող է օգնել Մարությանին, որ ձայներ հավաքի, բայց պայմանով՝ եթե կիսում է իրենց մոտեցումները։