Մեր քաղաքացիներն են ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը. Թևանյան


Մեր քաղաքացիներն են ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը. Թևանյան
Սեպտեմբեր 18 16:17 2023

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին և իրենց քվեարկությամբ առաջին լուրջ հարվածը հասցրեցին այս իշխանություններին։

«Մեր կուսակցությունը վերլուծում է այն խնդիրները, որոնք եղել են մասնակցության ցածր տոկոսի պատճառ։ Մեր քաղաքացիներն են ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը։ Նրանք այդքան կեղծիքներ օգտագործեցին, սակայն մեր ժողովուրդը կարողացավ իր ձայնը բարձրացնել։ Հիմա շատերը փոշմանել են, որ ակտիվ չեն մասնակցել ընտրություններին, քանի որ սրանից առաջ հոռետեսություն կար, թե ընտրությունների միջոցով հնարավոր չի խնդիր լուծել։ Մենք լեգիտիմացրեցինք ՔՊ-ի պարտությունը», - հայտարարեց Թևանյանը։