Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը


Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը
Սեպտեմբեր 18 11:21 2023

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:

Ըատ աղբյուրի՝ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրմաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն եւ իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երեւանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Անդրանիկ Թեւանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երեւանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա «Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց: