Մոսկվաբնակ ազգությամբ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում արխիվային լուսանկար է հրապարակել՝ կիսվելով մանկության շրջանում ունեցած բարդույթներով, որոնք ստեղծվել էին մարդկանց կարծիքների պատճառով։
«Ամբողջ մանկությանս ընթացքում միլիոնավոր վիրավորանքներ եմ լսել նրա համար, թե գեր եմ և այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը․․․ Իսկ ես դիտում էի «Не родись красивой» ֆիլմը և հավատում, որ մի օր, ինչպես ֆիլմի հերոսուհին, կմեծանամ ու գեղեցիկ կդառնամ, բայց ներքուստ երբեք չեմ փոխվի՝ պահպանելով իմ ներսի լույսը, ու երբեք չեմ վիրավորի մյուսներին։ Այնպես որ, եթե հիմա ինչ-որ բան եք շատ ցանկանում, իմացեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Կարևորը ինքներդ ձեզ ու ձեր երազանքներին մի դավաճանեք», - խորհուրդ է տվել Գոհարը։