Վարդան Ղուկասյանի կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ՝ պայմանով


Վարդան Ղուկասյանի կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ՝ պայմանով
Սեպտեմբեր 18 11:22 2023

«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ հանդես կգա կարևոր հայտարարությամբ։ Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ հնարավորություն է տեսնում ավագանու ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմել։

 

Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ չէ պաշտպանել Հայկ Մարությանի կամ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն նա որոշ նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից է, օրինակ, կոռուպցիան բացառելը և որ վերահսկողական ապարատը պետք է լինի իր կուսակցության ձեռքում։

 

«Դուք սեղմու՞մ եք իմ ձեռքը»,- նշել է նա՝ հայտնելով, որ կսպասի Մարությանի և Թևանյանի պատասխանին։