Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել 23 տոննա ալյուր, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝բժշկական և հիգիենայի պարագաներ


Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել 23 տոննա ալյուր, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝բժշկական և հիգիենայի պարագաներ
Սեպտեմբեր 18 10:35 2023

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. 

«Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:

Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով»։