Lաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել


Lաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել
Սեպտեմբեր 18 09:12 2023

Lաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

 

Ակնա-Ստեփանակերտ եդթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։

 

Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։ 

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X (Twitter) սոցիալական ցանցում հայտնել է, որ ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը երկու ճանապարհով էլ և նշել, որ Աղդամով ճանապարհը «գործում է և այդպես էլ պետք է մնա․ դա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է»։