Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 20 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Հանրային ձայն» կուսակցություն՝ 794 ձայն, 10,51 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 2558 ձայն, 33,81 տոկոս
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 83 ձայն, 1,1 տոկոս
«Հաղթանակ» կուսակցություն՝ 114 ձայն, 1,51 տոկոս
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 63 ձայն, 0,83 տոկոս
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն՝ 69 ձայն, 0,91 տոկոս
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 1393 ձայն, 18,44 տոկոս
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 26 ձայն, 0,34 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն՝ 886 ձայն, 11,73 տոկոս
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 28 ձայն, 0,37 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 206 ձայն, 2,73 տոկոս
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 87 ձայն, 1,15 տոկոս
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 211 ձայն, 2,79 տոկոս
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք՝ 1035 ձայն, 13,7 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է թարմացվող տեղեկատվությունը Երևանում կայացած ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ: