Երևանը բոյկոտեց ընտրությունը․ մարդիկ իշխանությունից ազատվելը ընտրությամբ չեն պատկերացնում


Երևանը բոյկոտեց ընտրությունը․ մարդիկ իշխանությունից ազատվելը ընտրությամբ չեն պատկերացնում
Սեպտեմբեր 17 23:37 2023

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
 

Որոշ հետևություններ՝ ՏԻՄ ընտրություններից․

 

1) Երևանը բոյկոտեց ընտրությունը։ Ընտրողների 71%-ը հրաժարվեց այս կազմից ընտրություն կատարել։ Եթե հանենք քպ-ի համար աշխատած տասովշիկների ապահոված ձայներն (ներառյալ օտարերկրյացիների ձայները), ապա այդ տոկոսը կանցնի 75-ից և թերևս կմոտենա 80-ին։

 

2) Մարդիկ մեծամասամբ զզվում են քպ-ից, բայց այդ դավաճան խմբակից ազատվելու պիտանի գործիք ընտրությունը չեն համարում։