Ինչ արժեն Երևան-Կապան ու Կապան-Երևան թռիչքների տոմսերը


Ինչ արժեն Երևան-Կապան ու Կապան-Երևան թռիչքների տոմսերը
Օգոստոս 20 15:32 2023

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ ներկայացնելով մանրամասներ։

Այսպես, թռիչքները ամեն երկուշաբթի և ուրբաթ են։ Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00, Կապանից՝ ժամը 10։00։

Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը՝ սկսած 20.000 դրամից։