Առեղծվածային դեպք․ բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած տղայի կյանքի համար


Առեղծվածային դեպք․ բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած տղայի կյանքի համար
Օգոստոս 20 15:16 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

 

 

Քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:

 

 

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:

 

Վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում:

 

Մանրամասները՝ քիչ ուշ։