Ադրբեջանցիները կրկին թիրախավորել են Կապանի օդանավակայանը․ հյուրերին շտապ տարհանել են տարածքից․ Գոռ Ծառուկյան


Ադրբեջանցիները կրկին թիրախավորել են Կապանի օդանավակայանը․ հյուրերին շտապ տարհանել են տարածքից․ Գոռ Ծառուկյան
Օգոստոս 19 16:58 2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

 

 

«Ադրբեջանական ահաբեկիչները կրկին թիրախավորել են Հայաստանի Կապան քաղաքի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը. Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։

 

Մինչ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, չնայած հարձակմանը, ինքնաթիռում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։ Ահաբեկչական նման գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»։