Համացանցում այսօր տարածվեց սարսափելի մի տեսնյութի, որտեղ երևում էր, թե ինչպես է Գավառի բնակչուհին ստորացնում ու բռնության ենթարկում իր անչափահաս աղջկան։ Ոստիկանությունն օպերատիվ պարզել էր, որ այդ կինը Գավառի բնակչուհի Արևշատյան Աննան է։
Տեսանյութից անմիջապես հետո համացանցում հայտնվեց նաև փաստաթղթի մի լուսանկար, որտեղ երևում է, որ այդ կինը, ով 2017-ին դատապարտված է եղել սուտ մատնության համար, 2021 թվականին ՔՊ-ական մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ մարզպետարանից դրամական օգնություն է ստացել։ Փաստաթղթում չի երևում, թե դա ինչ օգնություն է։ Բայց դատելով ամսաթվից՝ մարզպետարանի օգնությունների բաժանումը համընկել է 2021 թվականի հունիսի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ շրջանի հետ, ասել է թե՝ ընտրություններից մեկ ամիս առաջ Սանոսյանը սկսել է օգնություններ բաժանել։











