Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա հիմա ոստիկանությունում է


Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա հիմա ոստիկանությունում է
Օգոստոս 18 10:42 2023

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ 24News-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ հրապարակմանը ծանոթ են, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում։