Ադրբեջանցիները կրակել են Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԱՀ ՊՆ


Ադրբեջանցիները կրակել են Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Օգոստոս 18 10:40 2023

Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։