ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ եւ կնքվել է պայմանագիր՝ «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։
Նշված գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման եւ հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:










