Շիրակի ողբերգական ավտովթարի հետևանքով 6 տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ


Շիրակի ողբերգական ավտովթարի հետևանքով 6 տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Օգոստոս 17 11:50 2023

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունից։

1 տուժած ➡️ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

2 տուժած➡️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:

1 տուժած ➡️ «Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:

1 տուժած➡️«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

1 տուժած ➡️«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: