Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես


Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես
Օգոստոս 17 10:30 2023

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․

«Դավադիր պատերազմից հետո շարունակում ես կազմաքանդել բանակը: 

Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես

Ապա հնարավոր բոլոր միջոցներով քանդում ես դիվանագիտական ֆրոնտում ունեցած Հայաստանի և Արցախի բոլոր առավելությունները

Գրեթե ամբողջությամբ կրկնում ես թշնամու խոսույթը և հերթով համաձայնում նրա առաջ քաշած պայմաններին

Բերում իրավիճակը հասցնում ես անելանելիի

 Եվ վերջում «գալոչկայի» համար հարցը տեղափոխում ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

«Խեղճ» դավաճանն էլ ի՞նչ անի: 

հ.գ. հա,չմոռանանք. մինչև այդ էլ գեղեցիկ շոու-ներկայացմամբ իբր հումանիտար օգնություն ես փորձում հասցնել Արցախ՝ նախապես չունենալով ոչ մի երաշխիք միջնորդ երկրների կողմից և համոզված լինելով դրա անհնարինությանը: 

Կարևորը, որ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում...

Խնդիրը Երևանում է»։