Ողբերգական վթարից տուժած «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության․ մանրամասներ


Ողբերգական վթարից տուժած «ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության․ մանրամասներ
Օգոստոս 16 12:24 2023

Մեզ մոտ մնացել է միայն «ԶԻԼ»-ի վարորդը, մյուսները տեղափոխվել են՝ «Աստղիկ» ԲԿ, 2-ը  «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

««ԶԻԼ»-ի վարորդի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։ Կողերի, կրծոսկրերի կոտրվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Բժշկի խոսքով, վարորդը չի ենթարկվել վիրահատության, չի էլ սպասվում․ «Ինքն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ոստիկաններն էլ դրսում հսկում են իրավիճակը»,- ասաց «Գյումրու» ԲԿ-ի փոխտնօրենը։

«Աստղիկ» ԲԿ-ից հրաժարվեցին իրենց մոտ տեղափոխված վիրավորի մասին տեղեկատվություն փոխանցել, պատճառաբանելով, որ երբևէ չեն էլ տրամադրել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։