Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը փակ է․ մի խումբ արցախցիներ շրջափակել են խաղաղապահների ռազմաբազան


Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը փակ է․ մի խումբ արցախցիներ շրջափակել են խաղաղապահների ռազմաբազան
Օգոստոս 16 09:40 2023

Այս գիշեր Արցախում մի խումբ ակտիվիստներ ակցիա են իրականացրել` շրջափակելով ռուս խաղաղապահների ռազմաբազան և նշելով, որ վերահսկելու են նրանց տեղաշարժը։

«Դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ»։ Այդ մասին հայտնել է «Միջանցքի ապաշրջափակման շարժման» ղեկավար Արթուր Օսիպյանը․

«Այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենք տրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,- նշել է նա։