Ընտանիքը Հելենին վերջին հրաժեշտի հնարավորությունից զրկված է․ մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել


Ընտանիքը Հելենին վերջին հրաժեշտի հնարավորությունից զրկված է․ մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել
Օգոստոս 15 15:06 2023

Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով արցախցի Հելենի մահվան և նրա հարազատների՝ բլոկադայում գտնվելու հանգամանքին։

«Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից է զրկված...

Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել», - գրել է նա։