ԵՄ դիտորդները հերքում են Բաքվի մեղադրանքը. Հայաստանը զորք չի կուտակում


ԵՄ դիտորդները հերքում են Բաքվի մեղադրանքը. Հայաստանը զորք չի կուտակում
Օգոստոս 15 13:40 2023

Եվրամիության դիտորդական առաքելությունը ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտում պարեկություն իրականացնող չորս գործող բազաներից։

«Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Շարունակում ենք պարեկել տարածքները», - ասված է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ ՊՆ-ն այդ տեղեկությունը հերքել էր։