Ինչպե՞ս է երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը. մանրամասներ


Ինչպե՞ս է երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը. մանրամասներ
Օգոստոս 15 09:54 2023

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել` Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։