Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս


Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
Օգոստոս 15 04:02 2023

Հակակոռոպցիոն դատարանն երեկ՝  օգոստոսի  12-ին,  քննում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի  կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ  նա կմնա կալանքի տակ ևս 2 ամսով։

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: 

Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: