Փաստաբան Տիգրան Աթանեսյանը րոպեներ առաջ դուրս եկավ Հակակոռուպցիոն դատարանի շենքից, որտեղ ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ արմեն Աշոտյանի կալանքի հարցի քննությունը։
Փաստաբանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստն ավարտվել է, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
«Սպասում ենք դատական ակտը կայացնելուն։ Հրապարակման ժամը չի նշվել․ կարող է՝ մեկ ժամից լինի, կարող է՝ 5 ժամից»,- ասաց նա։
Փաստաբանը շեշտեց՝ դատարանից ակնկալիքներ չունեն, որոշում կայացնողը դատարանը չէ։
«Ոչ մի ակնկալիք՝ դատարանից։ Դատարանը չէ Արմենին ազատողը, հետևաբար, նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։










