Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ


Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
Օգոստոս 14 13:44 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

 

 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: