Ամբողջությամբ կոտրվածքների մեջ է. Հերացի հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն հետազոտում են


Ամբողջությամբ կոտրվածքների մեջ է. Հերացի հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն հետազոտում են
Օգոստոս 14 12:16 2023

Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Aysor.am-ի հետ զրույցում Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց, որ  քաղաքացին  ունի բազմաթիվ կոտրվածքներ.«Կոտրվածքները հիմնականում գլխուղեղի հատվածում են, ամբողջությամբ կոտրվածքների մեջ է։ Այս պահին դեռ  հետազոտման մեջ է»։