Համընդհանուր աղոթք հանուն խաղաղության Հայաստանում և Արցախում


Համընդհանուր աղոթք հանուն խաղաղության Հայաստանում և Արցախում
Օգոստոս 13 15:41 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մասնակցել է միասնական աղոթքին:

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

 

 

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:

 

Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։

 

Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»: