Ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը այս պահի դրությամբ 8-ն է․ ԿԸՀ


Ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը այս պահի դրությամբ 8-ն է․ ԿԸՀ
Օգոստոս 12 18:56 2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։

«Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, այս պահի տվյալներով՝ առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է»,- նշված է հաղորդագրությունում։