6 մլն դոլարի կարելի էր գնել 120 հարվածային ԱԹՍ «камикадзе» տեսակի


6 մլն դոլարի կարելի էր գնել 120  հարվածային ԱԹՍ «камикадзе» տեսակի
Օգոստոս 12 14:33 2023
6 մլն դոլոր հարկատուներիս գումարից՝ անգլերենով հայհոյանք լսելու համար :
Միջինում 6 մլն դոլարի կարելի էր գնել 120 հատ հարվածային ԱԹՍ «камикадзе» տեսակի:
Պետությունը մեծությամբ իր 3-րդ քաղաքին վերջին տարում հատկացրել է նույնքան գումար, որքան 1 անձի 1 համերգի կազմակերպմանը:
Կենսաթոշակառու հանդիացող սիրելի 595000 ՀՀ քաղաքացիներ,կառավարությունը ձեզնից յուրաքանչյուրից մոտ 4000 դրամ հավաքեց, որպեսզի 2 միլիարդ 318 մլն դրամ տա ինչ-որ համերգի կազմակերպման համար, որպեսզի ձեր զավակներն ու թոռները միջինում 25-50.000 դրամ էլ հավելյալ վճարեն այդ համերգին մասնակցելու համար, որից ստացված շահույթն էլ կփոխանցվի ինչ-որ անհայտ կազմակերպության :
Հ.Գ պատերազմից 3 տարի անց դեռ կան հարյուրավոր անհետ կորածներ,գերիներ ու անթաղ մարմիններ, բայց դա չի ազդում անբարոյական ղեկավարների հերթական ատկատին պատերազմի տարելիցից 4 օր առաջ: