Վրաերթի է ենթարկվել հայտնի բԺշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռը. ժամեր անց 25-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com


Վրաերթի է ենթարկվել հայտնի բԺշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռը. ժամեր անց 25-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com
Օգոստոս 12 13:59 2023

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ 31 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 25-ամյա Զորիկ Գ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած  բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Հայաստանյան հայտնի բժշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։